Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման անթույլատրելի է գնալ սահմազատման. Էդուարդ Շարմազանով

Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում,ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում,եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։
Կիպոսը 1974 թվականից խնդիր ունի թուրքերի հետ,բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել,չնայած ճնշումներին։
Նույն վիճակում է Սերբիան,հրաժարվելով ճանաչել Կոսովոն,չնայած Արեւմուտքի ճնշումներին։
Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։
Հազար եմ ասել,հիմա պետք է մեծ պաուզա վերցնել, քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։
Այդքան չի կարելի աթոռապաշտ,ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։
Շատ էլ «ձայն են տվել»,հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք։