Որո՞նք են սև հաղարջի օգուտները հասուն տարիքում

Որո՞նք են սև հաղարջի օգուտները հասուն տարիքում

և հաղարջը համարվում է օգտակար նյութերի իրական պաշար, քանի որ այն հարուստ է B, P, E, K և A վիտամիններով, շաքարով, ֆոսֆորաթթվով, եթերայուղերով, դաբաղանյութերով, ֆոսֆորի, երկաթի և կալիումի աղերով: Բացի այդ սև հաղարջի տերևները հարուստ են ոչ միայն վիտամին C-ով, այլ նաև ֆիտոնցիդներով, մագնեզիումով, մանգանով, արծաթով, պղնձով, կապարով, ծծումբով և եթերայուղով:

Սև հաղարջում վիտամին C-ի պարունակությունն այնքան բարձր է, որ օրական հաղարջի ընդամենը 20 հատիկը սնուցում է օրգանիզմը ասկորբինաթթվի անհրաժեշտ քանակությամբ:

Օգտակար նյութերի, վիտամինների և հանքանյութերի քանակը սև հաղարջում շատ ավելին է քան մնացած հատապտուղներում, այդ իսկ պատճառով այն համարվում է օգտակար և առողջ սնունդ, որը նպաստում է իմունային համակարգի բարելավմանը, օրգանիզմի առողջացմանն ու ամրապնդմանը և շատ օգտակար է տարբեր հիվանդությունների դեպքում:

Kakhacker.ru կայքը ներկայացրել է սև հաղարջի օգտակար 12 հատկություն:

1.      Սև հաղարջը կանխարգելում է քաղցկեղի և սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումը:

2.      Այս հրաշալի հատապտուղը կանխում է տարեց մարդկանց մտավոր կարողությունների թուլացումը, ուստի պատկառելի տարիքի անձանց խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում հնարավորինս շատ սև հաղարջ օգտագործել:

3.      Գիտական հետազոտությունների համաձայն` սև հաղարջի հատապտուղները հազվագյուտ վիտամինների և արժեքավոր միկրոտարրերի պարունակությամբ առաջինն են բոլոր հատապտուղների շարքում:

4.      Բացի այդ, սև հաղարջը կանխում է նաև շաքարային դիաբետը: Այս կարևոր հատկությունների շնորհիվ` այսօր հաղաջն օգտագործվում է իմունային համակարգը ամրապնդող և օրգանիզմի առողջական վիճակը բարելավող սննդամթերքի արտադրության մեջ:

5.      Սև հաղարջի պտուղներն ու տերևներն օգնում են օրգանիզմից դուրս բերել երիկամների քարերը, բարելավել լյարդի վիճակն ու օրգանիզմի շնչառական համակարգը, հաղթահարել աթերոսկլերոզը և այլն:

6.      Սև հաղարջով պատրաստված թուրմերն ու թեյերը ունեն հակաբորբոքային ու ախտահանիչ հատկություններ, իսկ պտուղներից քամված հյութը անփոխարինելի բուժիչ միջոց է նշիկաբորբի (անգինա) դեպքում:

7.      Գիտնականները վաղուց են պարզել, որ հաղարջը ամենաառողջարար հատապտուղն է, և դրա պարբերաբար օգտագործումը կարող է նվազագույնի հասցնել բոլոր վարակիչ հիվանդությունները և զգալիորեն ամրապնդել իմունային համակարգը:

8.      Ամենազարմանալին այն է, որ սև հաղարջը չի կորցնում իր օգտակար հատկությունները նույնիսկ վերամշակված վիճակում (պահածո, կոմպոտ, չիր և այլն): Սև հաղարջի եփուկի պարբերաբար գործածությունը կարող է կանխել սակավարյունությունը, գերճնշումը, ստամոքսի խոցը և գաստրիտը: Այս հատապտուղը և՛ համեղ է, և՛ հաճելի, և՛ օգտակար:

9.      Մաշկի ցանի կամ անսպասելի քորի դեպքում շատ լավ միջոց կհանդիսանա սև հաղարջի տերևների եփուկով լոգանքը: Մի քանի անգամ այս գործընթացը կրկնելուց հետո կարելի է ամբողջությամբ ազատվել քորից և ցանից:

10.  Սև հաղարջի տերևների թուրմը նաև հոդերը մաքրելու լավ միջոց է: Եթե օրգանիզմում կա միզաթթվի ավելցուկ և հոդերում աղային կուտակումներ են առաջացել, կարելի է հոդերը մաքրել սև հաղարջի տերևներից պատրաստված թուրմի միջոցով: Այս թուրմը լվանում և օրգանիզմից դուրս է հանում անպետք աղերը` միևնույն ժամանակ վերականգնելով խանգարված նյութափոխանակությունը:

11.  Այս թուրմը նաև շատ օգտակար է փորկապության դեպքում. այն գործում է որպես մեղմ լուծողական:

12.  Բացի այդ, սև հաղարջը սնուցում է օրգանիզմը կալցիումով, որի բացակայության դեպքում կարող է նկատվել եղունգների, մազերի, ատամների և ոսկորների փխրություն:

 

Հատապտուղը հիանալի հակաօքսիդանտ է, այն չեզոքացնում է ազատ ռադիկալները, դադարեցնում ծերացման գործընթացը և դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա։ Ծերացման գործընթացը կապված է մարմնի արագ օքսիդացման գործընթացի հետ: Այս հատապտուղը դանդաղեցնում է զարգացումը, քանի որ այն պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ։

Սև հաղարջի հատապտուղները դրական են ազդում սրտի և արյան շրջանառության համակարգի վրա։ Արյան ճնշումը և խոլեստերինը նորմալացվում են, արյան անոթների և սրտի պատերը ամրացվում են։

Սև հաղարջի մրգերի մշտական ​​օգտագործմամբ կարող եք նկատել, որ.

Բարելավում է ֆիզիկական վիճակն ու տեսողության սրությունը, լյարդի և երիկամների աշխատանքը, արդյունավետությունը և համակենտրոնացումը բարձրանում են,

Այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները

Հատապտուղների մեջ պարունակվող պեկտինը նվազեցնում է օրգանիզմում վնասակար ճարպերի կլանումը։ Ահա թե որքան օգտակար իրեր է պարունակում այս հրաշալի հատապտուղը։