Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն խզվել և չեն կարող խզվել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը մեկնաբանել է հայկական ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, որ «Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներին հրահանգել է վերականգնել Ռուսաստանի հետ իրենց կապերը»։

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն, մենք շատ ընդհանրություններ ունենք, թե՛ երկկողմ, թե՛ պատմական, մշակութային և Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով»: