Ե՞րբ կքննվի Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 

Ե՞րբ կքննվի Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 

Գլխավոր դատախազությունը ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։ 

ԱԺ աշխատակազմն արդեն ստացել է դատախազությունից ուղարկված համապատասխան փաստաթղթերը։ 

ԱԺ-ից MediaHub-ին ասացին, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախկին ՔՊ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրյելու և նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի ԱԺ հերթական լիագումար նիստերի ընթացքում։ 

Նշենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի մարտի 25-ին։