Մարիոյի մասին նոր մուլտֆիլմը կթողարկվի 2026 թվականին. մանրամասներ

Մարիոյի մասին նոր մուլտֆիլմը կթողարկվի 2026 թվականին. մանրամասներ

Ճապոնական Nintendo ընկերությունը հայտարարել է, որ Super Mario Bros. The Movie-ի շարունակությունը կինոթատրոններում կհայտնվի 2026 թվականի ապրիլի 3-ին։

Ֆիլմը մշակվում է Illumination-ի և Universal-ի հետ համատեղ, իսկ օրիգինալ ֆիլմի հեղինակները կվերադառնան նախագիծ։

Այն կարտադրեն խաղերի դիզայներ Շիգերու Միյամոտոն և Illumination-ի հիմնադիր Քրիս Մելեդանդրին, ռեժիսորներ Ահարոն Հորվաթը և Մայքլ Ջելենիկը, իսկ սցենարի հեղինակն է Մեթյու Ֆոգելը: Միյամոտոյի խոսքով՝ հեղինակները պատրաստվում են ավելի ընդլայնել Մարիոյի աշխարհը։ Illumination-ն արդեն աշխատում է առաջիկա ֆիլմի սցենարների, ինչպես նաև միջավայրերի վրա, իսկ անիմացիայի վրա աշխատանքը շուտով կսկսվի:

Nintendo-ն հայտարարել է ֆիլմի վրա աշխատանքի մեկնարկի մասին Մարիոյի օրվա շրջանակներում, որը նշվում է մարտի 10-ին: Ընկերությունը հայտարարել է LEGO Super Mario նոր հավաքածուների մասին, ինչպես նաև Մարիոյի տիեզերքում խաղերի թողարկման ամսաթվերը՝ Paper Mario: The Thousand-Year Door (23 մայիսի, 2024) և Luigi's Mansion 2 HD (27 հունիսի, 2024):

Super Mario Bros.-ի օրիգինալ ֆիլմը թողարկվել է 2023 թվականի ապրիլի 5-ին ու դարձել 2023 թվականի երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ 1,3 միլիարդ դոլարով: Ֆիլմը նաև պատմության մեջ երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող անիմացիոն ֆիլմն է «Սառցե սիրտ 2»-ից հետո: