Բժիշկները զգուշացրել են յուղոտ սննդի պատճառով արյան մակարդման մասին

Առողջական խնդիրներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս վերանայել սննդակարգը։
Ռուս բժիշկները զգուշացրել են, որ չափազանց յուղոտ մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել անոթների հետ կապված խնդիրների, իսկ արդյունքում՝ թրոմբների առաջացման։ Այս մասին հաղորդում է RuNews24.ru-ն՝ հղում կատարելով Pronews.gr-ին։
Առաջին հերթին, ըստ բժիշկների, պետք է վերանայել սննդակարգը։ Օրինակ՝ հրաժարվել յուղոտ ու տապակած ուտելիքներից։ Բացի այդ, պետք է ուշադիր ընտրել մսի սթեյքները, կողիկներն ու նրբերշիկները:
Մասնագետները նաև խորհուրդ են տվել հրաժարվել վատ սովորություններից ու զբաղվել սպորտով։