Հունաստանում պայթյուն է որոտացել պայթուցիկներ արտադրող գործարանում

Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արևմտյան Մակեդոնիայի Գրեվենա քաղաքի մերձակայքում. հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ երեք մարդ անհետ կորել է։ Նրանք, հավանաբար, պահակներն են:
«Պայթունը եղել է շատ ուժգին: Այն զգացվել է նույնիսկ Գրեվենա քաղաքում, որը գտնվում է գործարանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Գործարանն ավերվել է», - ասվում է հաղորդագրության մեջ: