Քամու ուժգնացում, կարճատև անձրև․ ինչ եղանակ կլինի

Քամու ուժգնացում, կարճատև անձրև․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05.04-10.04.2024թ.)

Երևան քաղաքում՝
Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-10-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 5-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ապրիլի 5-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     24.0°C (1975թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան         -8.3°C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     9.6°C