Մի խումբ արցախցի մայրեր՝ երեխաների հետ, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ

Մի խումբ արցախցի մայրեր՝ երեխաների հետ, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ

Արցախից բռնի տեղահանված մայրերն իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ։ 

Ակցիայի նախաձեռնողները MediaHub-ին ասացին, որ այսպիսով փորձում են հրավիրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ուշադրությունը, կոտրել արցախցիների հանդեպ նրանց կողմից քարոզվող ատելության ու խտրական վերաբերմունքի սառույցը։  

«Մենք եկել ենք մեր երեխաների հետ, սա խաղաղ ակցիա է, չի լինելու ո՛չ բռնություն, ո՛չ անհնազանդության դրսևորումներ։ Հույս ունենք կառավարությունն աչալուրջ կլինի, կարձագանքի մեր պահանջներին»,- նշեց ակցիայի մասնակից Մարիամ Առաքելյանը։ 

Նրանց միացել են նաև քիչ թվով երևանցի մայրիկներ։ Մարիամի հավաստմամբ, խաղաղ ակցիաներ պարբերաբար առաջիկայում ևս կկազմակերպվեն։

 

Հունան Թադևոսյան