Ո՞ր հիվանդություններ են աշնանը սրվում

Ո՞ր հիվանդություններ են աշնանը սրվում

Աշնանը սրվում են թոքերի հետ կապված հիվանդությունները, սրտանոթային եւ հոգեկան հիվանդությունները, ինչպես նաեւ սուր շնչառական վիրուսային վարակները եւ կորոնավիրուսը, «Մոսկվա-24»-ին ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։

Նրա խոսքով՝ եղանակային պայմանների տատանումները սթրես են օրգանիզմի համար։ Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կարող են արյան ճնշման տատանումներ, առիթմիա լինել: Թոքերի հիվանդությունների առկայության դեպքում մրսածության պատճառով կարող է հազ առաջանալ, հավելել է մասնագետը։

Բայց նրանց մոտ, ովքեր վերահսկում են իրենց առողջությունը, սրացումներ դժվար թե լինեն, նշել է իմունոլոգը։