Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Ղրիմ ջրի մատակարարումը փակած ամբարտակը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մասնագետները ոչնչացրել են Խերսոնի մարզի տարածքում 2014 թվականին կառուցված բետոնե ամբարտակը՝ հյուսիս-Ղրիմի ջրանցքով դեպի Ղրիմ ջրի մատակարարումը փակելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»,-ին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կողմից կառուցված ամբարտակը, որը փակում էր Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը», – հայտնել է Ակսյոնովը:
Դնեպրի ջրերը Ղրիմ վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, հավելել է նա։