Գազայի իշխանությունները հայտնում են, որ երեք օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 590 մարդ

Գազայի իշխանությունները հայտնում են, որ երեք օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 590 մարդ

Գազայի հատվածին երեքշաբթի օրվանից իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 590-ը, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, հաղորդում է Գազայի կառավարության լրատվական ծառայությունը։

«2025 թվականի մարտի 18-ի լուսաբացից մինչև այս պահը իսրայելական օկուպացիոն բանակը տասնյակ ջարդեր է իրականացրել Գազայի հատվածի տարբեր շրջաններում... Արդյունքում 591 պաղեստինցի է զոհվել, 1042-ը՝ վիրավորվել», - ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։