ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց Ձոր, դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Վայոց Ձոր, դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հաղորդագրությունն է տեղադրել․

«Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելեց Վայոց Ձոր, որտեղ հանդիպեց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկեց իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին»։