Պուտինը կոչ է արել այս տարի ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը

Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը պետք է ընդունվի 2025 թվականին, որքան հնարավոր է շուտ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ այս և այլ նորամուծությունները պետք է արտացոլվեն պետական միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունվի այս տարի, որքան հնարավոր է արագ»,- ասել է Պուտինը ՌԴ ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։