Տնտեսվարողը պետությանը շուրջ 7 մլրդի վնաս է տվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2004թ-ին տնտեսվարող սուբյեկտի եւ կառավարության միջեւ տեղի ունեցած գործարքի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 7 միլիարդ դրամի վնաս․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով Դատախազության 2022թ․-ի գործունեության մասին հաղորդումը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ դատախազի՝ տնտեսվարող սուբյեկտը 2004թ․-ին համայնքից 125 միլիոն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր։ 2006թ․ին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։ 2014թ-ին կառավարության որոշման հիման վրա պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 միլիոն 45 միլիոն դրամ հարկային պարտավորությունների դիմաց մարզահամալիրը հանձնվել է պետությանը։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 6 միլիարդ 628 միլիոն դրամի վնաս։
«2021թ-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, 11․11․2022թ․-ին նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշեց Վարդապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում