Գերիների փոխանակում է իրականացվել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են առաջին գերիներին: Ազատ է արձակվել 9 ռուս զինծառայող: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Առաջին փոխանակումը տեղի ունեցավ: Մեր տղաներից 9 հոգի վերադարձավ»,- ասել է օմբուդսմենը RT-ի եթերում։
Նա հաստատել է տարածված տեղեկությունը, թե ռուս զինծառայողները փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետի հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին, հայտնել էին Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի փոխարեն 9 ռուս զինծառայողների ազատ արձակման մասին։
Ավելի վաղ Մոսկալկովան հայտարարել էր, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին են փոխանցվել տվյալներ ավելի քան 500 ուկրաինացիների մասին, ովքեր ռուսական կողմում գերության մեջ են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նրանց փոխանակման։