Երվանդ Մկրտչյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Երվանդ Մկրտչյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աթլետիկայի միջազգային մրցաշարին Հայաստանից հանդես են եկել վազորդներ Երվանդ Մկրտչյանը և Գայանե Չիլոյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Երվանդ Մկրտչյանը 1500 մետրն անցել է 3. 40, 89 վայրկյանում: Արդյունքը բարձր է գնահատվում, քանի որ մարզիկը հունվարի 28 –ին 800 մետրը հաղթահարել էր 1. 56, 9 ցուցանիշով:

Բերգրադյան վազքուղում հայ մարզիկի ցույց տված ժամանակը գրանցվել է որպես Հայաստանի նոր ռեկորդ, մեկնարկի ելած 10 մրցակիցների պայքարում նա երկրորդ մրցանակակիրն է: Մկրտչյանից առաջ է անցել Էլզան Բիբիչը ( 3. 39, 16 ):

Կանանց 60 մ պայքարին մասնակցել է Գայանե Չիլոյանը, նա մրցավեճում 7, ճանաչվել է 15-րդը:

Հաղթող է ճանաչվել Դինա Աշերսմիդթը ( 7 , 13 վրկ ):