Նյու Յորքի ռուսական հյուպատոսությունում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները սպառնալիքների պատճառով

Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսության անվտանգության ապահովման միջոցառումներն ուժեղացվել են այն սպառնալիքների ֆոնին, որոնք գալիս են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Վյաչեսլավ Սլավկինը:
Ավելի վաղ նա պատմել էր, որ անհայտ անձինք սպառնացել են հյուպատոսության ուղղությամբ հրկիզվող խառնուրդով շշեր նետել, ինչպես նաեւ ականապատման մասին կեղծ հաղորդագրություն են ուղարկել:
Սլավկինը հաստատել է, որ հյուպատոսությունում անվտանգության ուժեղացված միջոցներ են սահմանվել։ «Այո, քանի որ մեզ մոտ ամեն օր գրեթե հակառուսական փոքր ելույթներ են տեղի ունենում հյուպատոսության շենքի մոտ», - նշել է նա:
Նրա խոսքով՝ շենքի մոտ են գալիս 5-20 հոգանոց խմբեր, որոնց թվում կան եւ անգլալեզու, եւ ռուսալեզու անձինք։ «Նրանց մեծ մասը ռուսախոս են», - հստակեցրել է Սլավկինը։ «Մենք մտցրել ենք հերթապահ պարետավորների ուժեղացված ծառայություն, որոնք ապահովում են անվտանգությունը։ Բոլոր բեռները, որոնք գալիս են մեզ մոտ, այժմ մանրակրկիտ ստուգվում են։ Ոստիկանությունն ապահովում է անվտանգությունը», - ասել Է դիվանագետը։