Պահը օրհասական է․ դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս․ Հարությունյան

Պահը օրհասական է․ դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս․ Հարությունյան

Արցախահայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ստիպված հաշվի են նստում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ` հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր:

Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ Արցախի հետ:

«Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ»,- շեշտեց նա:

Հայտարարելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ  քաղաքացիների կողմից մեկնարկած  նստացույցին միանալու մասին, ԱՀ նախագահը նշեց, որ  եթե 1 շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո  դիմելու են ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։

«Պահը օրհասական է։

Աստված պահապան Արցախին և ուժ ու կորով մեր ժողովրդին»,- հայտարարեց նա: