Բժիշկն իդեալական ըմպելիք է անվանել տարեցների համար

Բժիշկն իդեալական ըմպելիք է անվանել տարեցների համար

Չորացրած մրգերի կոմպոտն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաև օգտակար է սրտի և աչքերի առողջության համար, ասել է սննդաբան և բժշկական գիտությունների դոկտոր Մարիյաթ Մուխինան։

Այս մասին նա խոսել է «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։

Չրի կոմպոտը բժիշկն անվանել է իդեալական ըմպելիք տարեցների համար։ Նա պարզաբանել է, որ վիտամին C-ի բարձր պարունակության պատճառով ըմպելիքն ամրացնում է իմունային համակարգը, իսկ վիտամին A-ն օգտակար է դարձնում աչքերի առողջության ու տեսողության հետ կապված հիվանդությունների կանխարգելման համար։

Բացի այդ, Մուխինան նշել է, որ կոմպոտը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն անհրաժեշտ է սրտի լավ աշխատանքի համար։ Դրա բաղադրության մեջ պարունակվող մագնեզիումն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը և ունի մեղմ հանգստացնող ազդեցություն։

Բժիշկը խորհուրդ է տվել օրական մեկ-երկու բաժակ կոմպոտ խմել։ Պետք չէ ըմպելիքին շաքար ավելացնել, քանի որ դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի ենթաստամոքսային գեղձի վրա։