Ազատ Արցախը Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկից ողջունում է

Ազատ Արցախը Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկից ողջունում է

Արդեն հայտնել ենք, որ այսօր արցախցի երիտասարդները ակցիա են սկսել Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկին։ Նրանք պահանջում են հեռացնել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը և բացել կյանքի ճանապարհը։

Քիչ առաջ արցախցի երիտասարդները սկսել են կահավորել ճանապարհը, և առաջին քայլը եղել է աշխարհին և հատկապես ճանապարհը փակած ադրբեջանցիներին ևս մեկ անգամ ապացուցելը, որ ազատ Արցախը ողջունում է։

Ճանապարհին տեղակայված ցուցանակին, որի վրա ադրբեջաներեն գրություն կա, ավելացել է Արցախի այցեքարտերից մեկը՝ «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»։ 

Այսպիսով, արցախցիները հերթական անգամ ապացուցում են, որ իրենց ոգին անկոտրում է, պայքարը՝ արդար։