16 և 14 տարեկան երկու եղբայրները սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են մի կնոջ ու տղամարդու

16 և 14 տարեկան երկու եղբայրները սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են մի կնոջ ու տղամարդու

Երևանում 16 և 14 տարեկան երկու եղբայրներն են սուր կտրող-ծակող գործիքով հարվածել մի կնոջ ու տղամարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունից։

Նշվում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 03.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա կին և 33-ամյա տղամարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են օգոստոսի 2-ի գիշերը. ժամը 02.00-ին Նուբարաշենի 13-րդ փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվել էին:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել Նուբարաշենի 14-րդ փողոցի բնակիչ 16 և 14 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Էրեբունու քննչական բաժին: