Դու ծննդյանդ օրը բանտում ես լինելու․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Այսօր Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ 

Զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Նաիրա Մելիքյանը նշեց, որ ամեն օր մտածում են, թե մղձավանջը կավարտվի, բայց, ըստ նրա, ամեն օր Նիկոլ Փաշինյանը նոր ռեկորդ է սահմանում։

«Վիժվածքը չի ասում, որ պետությունը կորցնում են ոչ թե կայսրությունների պատճառով, այլ իր նման թուրքակենտրոն տականքի, իշխանությունը բռնազավթելու և քայլ առ քայլ մեր երկիրը հանձնելու պատճառով։ Փաշինյանն ասում է՝ ես շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին՝ իմ ծննդյան օրը ստորագրեմ խաղաղության պայմանագիրը։ Ես ուզում եմ ասել՝ վիժվածք, դու հունիսի 1-ին արդեն բանտում կլինես և կպատրաստվես պատասխան տալ քո գործած բոլոր մեղքերի համար»,-ասաց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում։