Ռոստովի մարզում 18-ամյա աղջկան հարվածել է գնացքը. նա ողջ է մնացել

Տագանրոգում 18-ամյա աղջկան քիչ էր մնում ջախջախեր բեռնատար գնացքը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, ժամը 18-ի սահմաններում։ Վարենովկա գյուղի բնակիչը քայլում էր Տագանրոգ-Պասահիրսկի-Մորսկայա երկաթուղային հատվածի կողքով։Նա ականջակալներով բարձր երաժշտություն էր լսում ու չէր նկատել մոտեցող գնացքը։
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է երկաթուղում գտնվելու ժամանակ անվտանգության կանոնների խախտումը, փոխանցում է RT-ն։
Վարորդը տեսել է նրան և անմիջապես սկսել ձայներ հնչեցնել։ Բայց աղջիկը չի լսել. Բեռնատար գնացքը չի կարողացել ժամանակին կանգ առնել և հարվածել է նրան։ Բարեբախտաբար նրան հաջողվել է ողջ մնալ։ Վարորդը շտապօգնություն է կանչել. ժամանած բժիշկները տուժածին հոսպիտալացրել են։ Նա ստացել է գլխի վնասվածք և ուղեղի կոնտուզիա։ Պարզվել է աղջկա ինքնությունը, նա Վարենովկա գյուղի բնակիչ է։