Վանաձորում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն, վիրավnրներ կան․ Shamshyan

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: