Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. քաղաքապետարան

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է: