Սուրեն Պապիկյանը ինտենսիվ կրակի ժամանակ կորպուսում էր

Երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էր բացել Կութի, Վերին Շորժայի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ավելի ուշ նաև ականանետ էր կիրառել։
MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ 2-րդ բանակային կորպուսում է եղել նաև ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, խորհրդակցություն է անցկացրել։
Նշենք, որ ըստ MediaHub-ի տեղեկությունների՝ Պապիկյանը Գեղարքունիքում է եղել այն ժամանակ, երբ հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պապիկյանը Երևան է վերադարձել երեկոյան։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ հայտարարություն տարածեց, թե հայկական կողմը ունի 1 զոհ և 2 վիրավոր:
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):
Ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկն այսօր դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: ՊՆ հաղորդմամբ, մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում: