WhatsApp-ը նոր գործառույթ կունենա․ մանրամասներ

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա․ մանրամասներ

WhatsApp մեսենջերը iOS սարքերի համար կունենա նոր գործառույթ, որը թույլ կտա անջատել հղումների նախադիտումը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Նշվում է, որ մեսենջերն աշխատում է չաթերում հղումների նախադիտումն անջատելու հնարավորության ներդրման վրա։

Փորձագետների կարծիքով՝ միացնելով այս հնարավորությունը՝ օգտատերերը կարող են պաշտպանել իրենց IP հասցեն երրորդ կողմի կայքերից։

«Հղումների նախադիտումները հաճախ պարունակում են մետատվյալներ, ինչպիսիք են IP հասցեները, որոնք կարող են օգտագործվել երրորդ կողմի կայքերի կողմից՝ օգտվողների առցանց գործունեությանը հետևելու համար: Այս ֆունկցիայի միջոցով օգտատերերը վերջապես կարող են կանխել այս արտաքին աղբյուրների կողմից իրենց IP հասցեների արտահոսքը»:

Գործառույթը հասանելի է որոշ բետա փորձարկողների համար և կաշխատի օգտատերերի լայն շրջանակի համար՝ WhatsApp-ի հետագա թարմացումներում։