Ըմպելիք բոլոր կանանց համար.գինեկոլոգը թվարկել է կանաչ թեյի յուրահատուկ հատկությունները

Ըմպելիք բոլոր կանանց համար.գինեկոլոգը թվարկել է կանաչ թեյի յուրահատուկ հատկությունները

Գինեկոլոգ Աննա Պոլյակովան բացատրել է, թե ինչպես է կանաչ թեյն ազդում կանացի օրգանիզմի վրա։ Մասնագետը նշել է, որ կանաչ թեյը, ի տարբերություն սեւ թեյի, չի ենթարկվում ֆերմենտային օքսիդացման։ Պարզ ասած, սորտերը չեն ենթարկվում ընթացակարգի, որը «օքսիդացված» ըմպելիքին տալիս է իր բնորոշ տտիպությունը: Հետեւաբար, կանաչ թեյն ավելի նուրբ համ ունի։ 200 մլ կանաչ թեյը պարունակում է ընդամենը 2 կկալ։

Բժիշկն ասել է, որ իր ցածր կալորիականության պատճառով ըմպելիքը հիանալի տեղավորվում է նիհարողների սննդակարգում։ Բացի այդ, կանաչ թեյը, սկզբունքորեն, արագացնում է ավելորդ կիլոգրամներից ազատվելը, ինչպես նաև ունի հակաօքսիդանտ հատկություն, այսինքն՝ դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Կոֆեինը և պոլիֆենոլները նաև բարելավում են ուղեղի շրջանառությունը, թեթևացնում են սթրեսը և բարելավում տեսողությունը: Գինեկոլոգը նշել է, որ կանաչ թեյը օգտակար կլինի նաև կանանց համար, քանի որ դրա կանոնավոր օգտագործումը 20-30%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն խորհուրդ չի տրվում թեյ խմել անզուսպ։ Կոֆեինի ավելցուկը հանգեցնում է հաճախամիզության և առաջացնում է միզուղիների համակարգի հետ կապված խնդիրներ։ Պոլյակովան RIA Kursk-ին տված հարցազրույցում նշել է. «Եթե ամեն օր երկու լիտր կանաչ թեյ եք խմում, ապա չեք կարող խուսափել միզելու հետ կապված խնդիրներից։ Բայց օրական երկու բաժակը միայն օգուտ կտա օրգանիզմիդ»,- ասաց բժիշկը։