Հայ մարմնամարզիկները՝ մեդալակիրներ․ Կահիրեի աշխարհի գավաթ

Հայ մարմնամարզիկները՝ մեդալակիրներ․ Կահիրեի աշխարհի գավաթ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել է արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք է մեկնել նաև Արթուր Ավետիսյանը։

Մինչ այս Գերմանիայի Կոտբուս և Կատարի Դոհա քաղաքներում անցկացված աշխարհի գավաթի խաղարկություններում Արթուր Դավթյանը նվաճել է երկուական ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ:

Աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 4-րդ փուլը կանցկացվի Բաքվում: