Եթե մեր հայրենասիրության կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք հեռու չենք գնա. նախարար
Ակադեմիական քաղաքը նպատակաուղղված է նրան, որ մեր բոլոր ուսանողները կրթություն ստանալու մատչելիություն ունենան: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, մենք պետք է դադարենք մտածել, որ եթե մարդ ստանում է կրթություն մի վայրում, ապա նա այլևս չի վերադառնա իր բնակավայր: «Եթե մեր հայրենասիրության կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք հեռու չենք գնա: Մենք պետք է սերմանենք այն միտքը, որ կարևորը լավ մասնագետ դառնալն է, վերադառնալ քո բնակավայր ստացած գիտելիքն ու հմտությունը օգտագործելու և կարծում եմ, որ դրան պետք է նպատակաուղղված լինի մեր քաղաքականությունը»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում