Boeing-777 ինքնաթիռն օդանավակայանում բռնկվել է. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

 Boeing-777 ինքնաթիռն օդանավակայանում բռնկվել է. ի՞նչ է կատարվել (տեսանյութ)

Ականատեսները հայտնել են, որ Պուլկովոյում ինքնաթիռ է այրվել:

Emirates Boeing-777-ը բռնկվել է։ Ինքնաթիռը ուղեւորվում էր Դուբայ։

Ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են։ Արտակարգ ծառայությունները մարել են կրակը և քարշակով այն տեղափոխել կայանատեղի:

Ավելի ուշ հաղորդվեց, որ Պետերբուրգ-Դուբայ չվերթը, որը հետաձգվել է հրդեհի պատճառով, օդ է բարձրացել հուլիսի 1-ին՝ ժամը 04:49-ին (ռուսական ժամանակով)։

Տեսանյութը՝ այստեղ