Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Դավթյանը։ Նա հաղթող է ճանաչվել հենացատկի երափակչում, տեղեկացնում է armsport.am-ը:

Երեկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով:

Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգթափերում: