Բուզովան հոսպիտալացվել է (լուսանկար)

Բուզովան հոսպիտալացվել է (լուսանկար)

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան հոսպիտալացվել է։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Ես մի փոքր կկորեմ ցանցից։ Հիվանդանոց եմ պառկել»,- գրել է նա։

Հեռուստահաղորդավարուհին չի մանրամասնել, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում։

Ավելի վաղ Բուզովան բողոքել էր առողջական խնդիրներից։ Հաղորդավարուհին ասել էր, որ սթրեսի պատճառով դժվարությամբ է քնում։ Սրա պատճառով, դժգոհել է երգչուհին, ցերեկը թուլություն է զգում։ Հեռուստաաստղը պատմել է, որ իր մարմինը հյուծված է աշխատանքային զբաղվածության պատճառով։