Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, գրել է «РИА Новости»-ն՝ թուրքական դիվանագիտական աղբյուրին հղում անելով։
Reuters-ը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին, հայտնել է, որ Անկարան կկրկնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններ վարելու առաջարկը կիրակի Լոնդոնում կայանալիք եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում։
Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա ուկրաինական հարձակման փորձի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարը համոզիչ կերպով խնդրել է իր թուրք գործընկերոջը օգտագործել Անկարայի հնարավորությունները, աշխատելով Կիեւի հետ՝ ճնշելու կիեւյան ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նմանատիպ փորձերը»:
Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։