Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում ուրբաթ օրը նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Մոտավորապես ժամը 20:33-ին (Մոսկվայի ժամանակով) քաղաքի արևմուտքում զգացվել են մի քանի ուժեղ ցնցումներ, սակայն չորեքշաբթի օրվա համեմատ ավելի թույլ ուժգնությամբ։

AFAD-ի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։