Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Աղբյուրը գրում է, թե դա, հավանաբար, պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության LORA համակարգի կիրառմամբ։
Նշվում է, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ: