Ռուսաստանում զգուշանում են արևմտյան պատժամիջոցների վերացումից

Ռուսաստանում զգուշանում են արևմտյան պատժամիջոցների վերացումից

Ռուսաստանում զգուշանում են արևմտյան պատժամիջոցների վերացումից, քանի որ դրանք ստիպել են ռուսական տնտեսությանը արագ զարգանալ, նաև արտասահմանյան արտադրողների վերադարձից, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր աճը կազմում է 4,1 տոկոս [տարեկան]: Եվ ամենամեծ խնդիրը, որին մենք այժմ բախվում ենք Ռուսաստանում, այն է, որ մենք զգուշանում ենք, որ եթե պատժամիջոցները չեղարկվեն, մենք չենք կարողանա զարգանալ այնպես, ինչպես նախատեսել էինք»,- ասել է Օվերչուկը՝ ելույթ ունենալով Չինաստանի Բոաոյում Ասիական ֆորումի «Խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում և ընդհանուր տնտեսական անվտանգության ապահովում» նստաշրջանում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների դրական ազդեցության օրինակների ցանկը երկար է։