Ի՞նչ կլինի, եթե ամեն օր վարունգ ուտեք. պատասխանում է բժիշկը

Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան Doctorpiter.ru կայքին պատմել է վարունգի ամենօրյա օգտագործման առավելությունների մասին։
Այս ամառային բանջարեղենները նորմալացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնում են անոթների վիճակը և նվազեցնում սրտի իշեմիկ հիվանդության վտանգը։
Ամեն օր վարունգ ուտելը նվազեցնում է արյան ճնշումը։ Հետազոտությունների համաձայն՝ վարունգի հյութը կարող է ընդլայնել արյան անոթները և վերացնել խոլեստերինի առաջացման հավանականությունը։
Վարունգի դառնությունը, որից բոլորը սովոր են խուսափել, առաջանում է հատուկ օրգանական նյութի՝ կուկուրբիտացինի առկայությամբ։ Գիտնականներն ապացուցել են, որ այն խթանում է աղիների աշխատանքը, նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը և կանխում է զարկերակների պատերին ճարպային նստվածքների կուտակումը։ Աղիների ճիշտ աշխատանքի համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական 2-3 բանջարեղեն ուտել։ Բոլոր օգուտները ստանալու համար հարկավոր է վարունգը կեղևով ուտել և աղ չցանել։
Չնայած բոլոր բուժիչ հատկություններին՝ վարունգը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնության մակարդակը, այն հակացուցված է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։