ԱՄԷ-ի ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում․ մանրամասներ

Արաբական Միացյալ Էմիրությունների ամանորյա հրավառությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Համաձայն գրանցված տվյալների՝ այն ջրի վրա և երկնքում ամենաերկար հրավառությունն է եղել։
8 րոպեանոց միջոցառման ժամանակ դրոնները օդում ցուցադրել են Ռաս ալ-Խայման՝ անապատով, Պարսից ծոցի ափով և Հաջար լեռներով։ Դրան հետևել է մոտ 50․000 մարդ։