Երկրպագուն Նեյմարի մատի վրայից գողացել է մատանին և այն վաճառքի հանել (տեսանյութ)

Երկրպագուն Նեյմարի մատի վրայից  գողացել է  մատանին և այն վաճառքի հանել  (տեսանյութ)

Երկրպագուն գողացել է Նեյմարի մատանին նրա՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ և այն վաճառքի հանել 60,000 սաուդյան ռիալով (մոտ 15,000 եվրո)։

Երբ Նեյմարը հայտնվել է մարզադաշտում, բրազիլացին ձեռքը մեկնել է «Ալ Հիլալի» երկրպագուների ուղղությամբ, որոնցից մեկը զգուշությամբ հանել է զարդերը խաղացողի մատից, հայտնում է Arabia Saudita-ն։

Այնուհետև արաբական կայքերից մեկում հաղորդագրություն է հայտնվել մատանու վաճառքի մասին՝ «Նեյմարի մատանին» հայտարարությամբ։