Ինչու՞ պետք է ամեն օր շոկոլադ ուտել. շոկոլադի չորրորդ տեսակը, որի մասին շատերը չգիտեն

Ինչու՞ պետք է ամեն օր շոկոլադ ուտել. շոկոլադի չորրորդ տեսակը, որի մասին շատերը չգիտեն

Ացտեկները շոկոլադն անվանում էին աստվածների ուտելիք, իսկ Եվրոպայում այն վաճառում էին դեղատներում` որպես դեղամիջոց, այսօր այն ամենասիրելի անուշեղենն է ողջ աշխարհում:

Բացի այդ, շոկոլադը նաև առողջարար հատկություններ ունի: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն ազդեցությունը, որը գործում է մեկ կտոր շոկոլադը մեր օրգանիզմի վրա: Խոսքն, իհարկե, սև, դառը շոկոլադի մասին է: 
 
Ուտելուց 10 րոպե անց 
 

· Բարձրացնում է տրամադրությունն ու թարմացնում է, քանի որ շոկոլադի պարունակության մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը:

· Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները:

· Պաշտպանում է ատամները. կակաոյի յուղը պաշտպանիչ շերտ է ստեղծում և կանխում է բակտերիաների բազմացումը

Ուտելուց 30  րոպե անց

· Օգնում է պայքարել հազի դեմ շոկոլադի պարունակության մեջ առկա տեոբրոմինի շնորհիվ:

· Պաշտպանում է մաշկը արևից հակաօքսիդանտների շնորհիվ:

· Օրգանիզմը հարստանում է վիտամիններով ու միկրոտարրերով:

Ուտելուց մի քանի օր անց

· Կանխում է շաքարախտը. ֆլավոնոիդները նպաստում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակության ավելացմանը, որը նվազում է շաքարախտի ժամանակ:

· Նվազեցնում է ձգտումը դեպի քաղցրը:

· Նվազեցնում է անհանգստության մակարդակը:

Կանոնավոր կիրառման դեպքում

· Նպաստում է սրտի առողջացմանը` նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

· Բարձրացնում է ինտելեկտը:

· Մաքրում է անոթները:

· Դանդաղեցնում է ծերացումը:

Ինչ է պետք հիշել
· Պետք է ընտրել կակաոյի 70 տոկոս և ավելի պարունակությամբ շոկոլադ:

· Օրական կարելի է ուտել 1-2 կտոր:

·  Շոկոլադը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում երիկամներում քարեր են ձևավորվում:

Մենք կարծում էինք, որ շոկոլադի 3 տեսակ կա. Սովորաբար խանութների դարակներում տեսնում ենք կաթնային, սպիտակ և մուգ շոկոլադ։ Բայց պարզվում է, որ կա նաև չորրորդ տեսակի շոկոլադ և այն կոչվում է «շիկահեր»։ Այս շոկոլադը պարունակում է ընդամենը 32% կակաո։