Միջազգային ասպարեզներում հայ երաժշտության դեսպան կարգված ֆիլհարմոնիկ նվագախումբը. ՖՈՏՈՇԱՐՔ

 Միջազգային ասպարեզներում հայ երաժշտության դեսպան կարգված ֆիլհարմոնիկ նվագախումբը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է շուրջ մեկ դար առաջ։ Նվագախմբի հիմնադիրներն էին կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը և հանրահռչակ Ալեքսանդր Սպենդիարյանը։ Ներկայում ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսանում է Հայաստանի պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոնը։

Ֆիլհարմոնիկը գլխավորում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը նպաստում է լսարանի մշակութային և երաժշտական մտածողության զարգացմանը։ Նվագախմբի փորձերին հետևել է MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը և ֆիքսել ժամանակակից և դասական նվագացանկով նախատեսված ստեղծագործությունների վերածնունդը։