Որոշ հասցեներում այսօր մինչև 9 ժամով կլինեն ջրանջատումներ

Որոշ հասցեներում այսօր մինչև 9 ժամով կլինեն ջրանջատումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11:00-20:00-ն  կդադարեցվի Արմավիրի մարզի Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 9-ին ժամը 10:30-18:00-ն  կդադարեցվի   Նորագավիթ 1, 12 փող. և 3 նրբ., 13, 14 փողոցների և Արտաշատի խճուղու  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: