Թուրքիայի այգիներից մեկում կարուսելը ընթացքի ժամանակ շրջվել է․ կան վիրավոր երեխաներ (տեսանյութ)

Թուրքիայի հարավում գտնվող Մարդին քաղաքի Նուսայբինի շրջանում հանգստյան օրերից և արձակուրդներից օգտվող ընտանիքները երեխաների հետ հավաքվել են պիկնիկի վայրեր․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Շարժական ճոճանակը, որի վրա նստած են եղել երեխաները, անսարքության հետևանքով պոկվել է գետնից։
Պատահարի հետևանքով տուժել է երեք երեխա։ Նշվում է, որ միջադեպի ընթացքում երեխաների հարազատները սարսափելի պահեր են ապրել։
Երեխաների առողջական վիճակը պարզվում է։
Տեսանյութն՝ այստեղ