ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի ապօրինի անցակետից առևանգված հայ երիտասարդներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներին․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանց հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, և նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,- հայտնել են ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակից։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը առևանգված հայ քաղաքացիներին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։ Նրանք, իբր, մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։