Մեջքի ցավը վտանգավոր հիվանդությունների ախտանիշ է․ մանրամասներ

Մեջքի ցավը (լումբագո) առանձին հիվանդություն չէ, այլ առողջական լուրջ խնդիրների ախտանիշ: Ասել է նյարդաբան Նադեժդա Շացկայան։
Ըստ նրա՝ ողնաշարի լումբագոյի առաջացման հնարավոր պատճառներից մեկը դրա բորբոքումն է։ Այն առաջանում է նաև այնպիսի վտանգավոր հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են միջողային սկավառակների ելուստն ու ճողվածքը և ողնաշարի վնասվածքները։
Նյարդաբանի խոսքով՝ մեջքի, ողնաշարի մոտակա օրգանների ցավը հաճախ առաջանում է ուռուցքի կամ մետաստազի առաջացման ժամանակ։
Նադեժդա Շացկայան նշել է, որ ողնաշարի լարվածության ավելացման պատճառով հղիների մոտ լումբագո կարող է հայտնվել ծննդաբերությունից անմիջապես առաջ։