Բարսելոնան և Ինտերը բանակցում են ֆուտբոլիստների փոխանակման վերաբերյալ

Բարսելոնան և Ինտերը բանակցում են ֆուտբոլիստների փոխանակման վերաբերյալ

«Ինտերը» և «Բարսելոնան» կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել։ Այս մասին հայտնում է Armsport-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։

Ըստ աղբյուրի՝ իտալական կողմը ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին, որը ժամանակին խաղացել է «Միլանում»։

Կատալոնական ակումբը դեմ չէ բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա փոխարեն ձեռք բերի Մարցելո Բրոզովիչին։ Խորվաթ կիսապաշտպանը դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։

Հաղորդվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։