ՔՊ-ականներն Արցախը փորձելու են ներկայացնել «դժգույն և դժբախտ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։
Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը թևակոխում են պատմության ամենածանր, կործանարար փուլերից մեկը, որն առաջնորդում է նախկին լրագրող, այդպես էլ պետական գործիչ չդարձած Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ականները որոշում են կայացրել՝ անտեսելով հայ ազգի երկարաժամկետ շահերը, Արցախի ապագան՝ գնալ Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչի արդյունքում հնարավոր է Արցախը վերջնականապես մնա Ադրբեջանի կազմում:
13-րդ աշխատավարձի, պարգևավճարների մոլուցքով տառապող ՔՊ-ականները Արցախն իրենց ֆեյքերի ու ֆեյքանման իբր քաղաքական գործիչների, պատգամավորների միջոցով ներկայացնելու են, որպես «դժբախտ, դժգույն» տարածք, որից պետք է օր առաջ ձերբազատվել՝ իշխանամերձ մի քանի օլիգարխների տնտեսական շահերը Թուրքիայում և սահմանները բացվելու պարագայում նաև Ադրբեջանում լոբբինգ անելու նպատակով:
Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ապրել Մեծ Թուրանի մաս կազմող Հայաստանում՝թուրքական էքսպանսիայի, թուրքական կապիտալի գերիշխանության ներքո, ապա կարող են հանգիստ նստել իրենց տներում՝ չմիանալ ընդդիմության համազգային պայքարին և շուտով Երևանի փողոցներում տեսնել թուրքական և ադրբեջանական դրոշներով «զբոսաշրջիկների»: Մեհրիբան Ալիևային այս անգամ Շուշիի փոխարեն թեյ խմելու են հրավիրելու արդեն Երևանի փոքր կենտրոն:
Արժանապատիվ հայը՝ ՀՀ իրոք հպարտ քաղաքացին՝ անկախ նրա վերաբերմունքից փողոցներում ակցիաներ իրականացնող ընդդիմության նկատմամբ՝ պետք է դուրս գա պայքարի՝ ցույց տա իր անհամաձայնությունը Հայաստանի և Արցախի թրքացմանը: 21-րդ դարում երկրները գրավում են ոչ թե զենքով՝ այլ տնտեսական, ժողովրդագրական գործիքակազմերով՝ հենվելով տեղի իշխանությունների քաղաքական աջակցության վրա:
Վահրամ Բագրատյան