Նման դեպքերում պատիվ, արժանապատվություն, նամուս ունեցող կառավարությունները հրաժարական են տալիս․ Արտակ Զաքարյան

Նման դեպքերում պատիվ, արժանապատվություն, նամուս ունեցող կառավարությունները հրաժարական են տալիս․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

««Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:

Այս մեջբերումը կապիտուլյանտ Նիկոլի ելույթից է, որը նա ունեցել է 2021թ. օգոստոսի 18-ի կառավարության նիստում, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը:

Նա հստակ ասում է, որ ժողովուրդն իրենց կառավարությանը տվել է խաղաղություն հաստատելու մանդատ և իրենք ստանձնում են իրենց բաժին պատասխանատվությունը:

Անցել է 10 ամիս, և երեկ Ազգային ժողովում նույն կապիտուլյանտ Նիկոլը հայտարարում է «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:

Փաստացի կապիտուլյանտը խոստովանում է իր հերթական խոշոր ձախողումը, կամ իր հերթական խոշոր խաբեությունը: Նման դեպքերում պատիվ, արժանապատվություն, նամուս ունեցող կառավարությունները հրաժարական են տալիս: Իսկ մեր աննամուսներին դա բնականաբար չի վերաբերում:

Դուք կասեք, ի՞նչ հրաժարական երբ սրանք երկիր, բանակ, հայրենի հողեր, տնտեսություն, ազգային արժանապատվություն, մարդկանց կյանքեր են կործանել ու հրաժարական չեն տվել: Եվ դուք իրավացի եք: Սրանցից պետք է ազատվել ցանկացած եղանակով, այլապես` նոր կործանարար պատերազմը հեռու չէ»: